Առողջ և գեղեցիկ
Ինչ կարող են պատմել ոտքերը ձեր մասին. ankakh.com
Մեր վերջույթներին քիչ ենք ուշադրություն դարձնում և խնամում: Բայց հենց վերջույթները կարող են հուշել, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում: Եթե ոտքերը սառչում են, ապա դա խոսում է արյան վատ շրջանառության մասին՝ ծխելու, արյան բարձր ճնշման կամ սրտի հիվանդությունների հետ պայմանավորված:
Դիաբետի պարագայում նյարդերի ախտահարումը նույնպես կարող է ոտքերի սառչելու զգացում առաջացնել: Դա հնարավոր է նաև վահանաձև գեղձի հիվանդության կամ սակավարյունության հետևանք լինել: Բժիշկը կարող է օգնել հասկանալու դրա իրական պատճառը:
Երբ ոտքերը ցավում են, ապա դրա պատճառը հիմնականում կոշիկն ենք համարում. համենայն դեպս 10 մարդուց 8-ն այդ կարծիքին են: Սակայն, եթե ոտքերի ցավը կոշիկների հետևանք չէ, ապա կարող է ակտիվ ֆիզիկական մարզումների հետևանքով առաջացած ոչ մեծ ճաքը լինել ոսկրի մեջ, որը կոչվում է նաև սթրեսային կոտրվածք: Եթե ոսկրերը թուլացած են օստեոխոնդրոզի պատճառով, ապա սթրեսային կոտրվածք ստանալու հավանականությունը նույնպես մեծանում է:
Կարմիր, սպիտակ ու կապույտ մատներ
Նման ախտանշան լինում է Ռեյնոյի հիվանդության դեպքում. ոտքի մատները սպիտակում են, ապա կապտում ու վերջում կարմրում, հետո միայն նախկին գույնը վերականգնվում է: Դա կատարվում է երակների հանկարծակի սեղմման հետևանքով, ինչը մասնագիտական լեզվով կոչվում է վազոսպազմ: Պատճառը կարող է սթրեսը կամ ջերմաստիճանային փոփոխությունը լինել: Բարեբախտաբար, այս ախտանշաններն առողջությանը վնաս չեն հասցնում ու հետևանքներ նույնպես չեն լինում: Ռեյնո հիվանդությունը կարող է նաև ռևմատոիդ արթրիտի կամ վահանաձև գեղձի խանգարման հետ կապված լինել:
Երբ ոտքերն ասես այրվում են
Նման զգացում հիմնականում առաջանում է դիաբետով հիվանդների մոտ: Այդ հիվանդության դեպքում ախտահարվում է ծայրանդամային նյարդը: Նման զգացում կարող է առաջանալ նաև B վիտամինի, ոտքերի սնկի, երիկամների քրոնիկ հիվանդությունների, արյան անբավարար շրջանառության դեպքում:
Չսպիացող վերքերը ոտքերին կարող են հուշել դիաբետի մասին: Այդ հիվանդության պատճառով խանգարվում է ոտքերի զգայունակությունն ու արյան շրջանառությունը, և, անգամ հասարակ ջրաբուշտը կարող է լուրջ վերքի վերածվել, անգամ վարակի օջախ դառնալ: Ուստի դիաբետիկները պետք է ամեն օր լավ լվանան ոտքերը, չորացնեն ու ստուգեն` հայտնաբերելու վնասվածքները: Վերքերի սպիացման խանգարումները նույնպես կարող են պայմանավորված լինել երակների հիվանդություններով:
Եթե ցավ կա ոտքի բութ մատում. ապա դա կարող է վկայել պոդագրայի մասին: Հաջորդ պատճառը օստեոարթրիտն է: Եթե հոդերի շարժունակությունն է խանգարվել, ապա դա կարող է արթրիտի հետ կապված լինել, որի դեպքում ոսկրային գոյացություններ կարող են առաջանալ ու խանգարել նորմալ շարժմանը: Մարզիկների մոտ կարող է հոդաբորբի հետևանք լինել: Նման բորբոքում առաջանում է հոդի շուրջ գտնվող ջլերի վնասման պատճառով:
Կրունկների ցավի ամենահաճախ հանդիպող պատճառը ֆասցիտն է` բորբոքումն այն տեղում, որտեղ ջիլը միանում է ոսկրին: Ցավն այս դեպքում հատկապես ուժեղ է առավոտյան, արթնացման պահին ու անկողնուց վեր կենալու ժամանակ ոտքին հենվելու դեպքում: Կրունկի ցավ կարող է առաջանալ նաև ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության, անհարմար կոշիկի ու ջլերի բորբոքման դեպքում: Հազվադեպ` կրունկի վրա ոսկրագոյացության, վարակի, ուռուցքի կամ կոտրվածքի ժամանակ:
Ոտքերը քարշ տալու պատճառը կարող է ոտքերում զգայնության կորուստը և նյարդերի ախտահարումը լինել: Բոլոր դեպքերի 30%-ը կապված է դիաբետի հետ: Բացի այդ, նյարդերը կարող են ախտահարվել նաև վարակների, հիպովիտամինոզների, ալկոհոլիզմի ու նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում: Երբեմն ախտահարման պատճառն անհնար է լինում պարզել:
Երբ ոտքերի մատները թմբուկի փայտիկներ են հիշեցնում
Դա առանձնահատուկ ախտանշան է, որի դեպքում ձեռքի ու ոտքերի մատները հաստանում են ծայրամասում, կորանում ու ոսպնյակի նմանվում: Նման փոփոխությունների հաճախ հանդիպող պատճառներ են համարվում թոքերի, սրտի, լյարդի, հիվանդությունները: Իսկ երբեմն թմբուկի ձևը կապված չի լինում որևէ հիվանդության հետ, այլ ընտանեկան առանձնահատկություն է համարվում:
Այտուցվող ոտքեր. սա ժամանակավոր տհաճություն է, որն առաջանում է ոտքի վրա երկար կանգնելու ու երկար քայլելու հետևանքով (հատկապես հղիության ժամանակ): Սակայն դա կարող է նաև ոտքերում արյան վատ շրջանառության, ավշային համակարգի, թրոմբի, երիկամների ու հիպոթիրեոզի հետևանք լինել:
Եթե միշտ են այտուցվում ոտքերը, ապա հարկավոր է բժշկի դիմել:
Եթե ցավ կա ոտնաթաթի փոքր մատներում
Եթե մրմուռ կամ հարվածող ցավ եք զգում ոտնաթաթի երեսի հատվածում, որը տարածվում է մատների վրա, ապա դա կարող է Մորթոնի նևրոմա լինել: Այս հիվանդության ժամանակ կոշտանում է նյարդը շրջապատող հյուսվածքը, որը սովորաբար տեղակայված է լինում 3-4 մատների արանքում ու առաջանում է մատների վրա չափազանց մեծ ճնշման հետևանքով, ասենք` բարձրակրունկներ հագնելիս: Դա կանանց մոտ 4 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ:
Ոտնաթաթի քոր
Դա խոսում է սնկային վարակի մասին, որը, ի դեպ, շատ հաճախ է հանդիպում երիտասարդ տղամարդկանց մոտ: Սակայն քորը կարող է նաև կոսմետիկ միջոցների նկատմամբ ալերգիայի հետևանքով առաջանալ, որը կոչվում է շփումնային դերմատիտ: Իսկ եթե մաշկը ո՛չ միայն քոր է գալիս, այլև կոշտանում է, ապա դա կարող է փսորիազ լինել: Հատուկ միջոցներ կան, որոնք օգնում են նվազեցնելու այդ ախտանշանները:
Մատների մուրճանման դեֆորմացիա
Դա կարող է կապված լինել նեղ կոշիկի, ոստքերը սեղմող կամ նյարդերն ախտահարող հիվանդությունների հետ, ինչպիսիք են դիաբետը, ալկոհոլամոլությունը և այլն: Մատների հիմքը վեր է բարձրանում, մեջտեղում մատը ծալվում է ու մուրճի նմանվում: Այդ վիճակը ո՛չ միայն նպատակային վարժություն կպահանջի , այլև ճիշտ ընտրված կոշիկ, իսկ երբեմն էլ` վիրաբույժի միջամտություն:
Ոտնաթաթի մկանների կծկում, սպազմ: Հանկարծակի սուր ցավը, մկանային սպազմը կամ ցնցումը կարող է մի քանի րոպե տևել: Առաջանում է երկարատև աշխատանքի ու մկանային հոգնածության պատճառով: Նման կծկումներ կարող են առաջանալ նաև արյան շրջանառության, ջրի անբավարարության, կալիումի, մագնեզիումի, կալցիումի ու D վիտամինի հավասարակշռության խախտման պատճառով: Պակաս կարևոր դեր չեն խաղում հղիությունը կամ վահանաձև գեղձի հիվանդություններն ու տարբեր հորմոնների մակարդակի անհավասարաչափությունը: Եթե այդ կծկումները հաճախակի են կատարվում ու խիստ արտահայտված են, ապա պետք է բուժօգնության դիմել:
Մուգ բծեր ոտքերին
Մենք կարծում ենք, թե մաշկի քաղցկեղը միայն առաջանում է այն հատվածներում, որն անմիջականորեն արևի ազդեցության է ենթարկվում: Սակայն մելանոման` մաշկի քաղցկեղը, կարող է ո՛չ միայն մաշկի բաց հատվածներում առաջանալ, այլև եղունգի տակ ու նման լինել մուգ հետքի:
Դեղին եղունգներ
Բազմիցս խոսվել է, որ եղունգներն առողջության մասին են հուշում: Իսկ հաստացած դեղին եղունգները սնկային, ավշային համակարգի աշխատանքի խանգարման (ինչպես օրինակ՝ լիմֆեդեման), թոքերի ու ռևմատիկ արթրիտի հետևանք կարող են լինել:
Ճկված եղունգներ
Կամ էլ` գդալանման. առաջանում է վնասվածքների հետևանքով (հաճախ` օրգանական լուծիչների հետ շփումից կամ երկաթի անբավարարությունից):
Եղունգի վրա ակոսները կամ փոսիկներն առաջանում են եղունգների աճի խանգարման հետևանքով:
Հետաքրքիր է.
Մինչև XX դարասկիզբը Չինաստանի արիստոկրատիայի շրջանում սովորույթ կար. բոլոր մատները` բացի բութից, փաթաթում էին ոտնաթաթի տակ, ինչի հետևանքով այն այնքան էր դեֆորմացվում, որ կանայք այլևս չէին կարողանում քայլել: Դա նախանձելի արժանիք էր համարվում, քանի որ բարձր հասարակությունից սերված կանանց վայել չէր ինքնուրույն քայլելը, իսկ մեծ ոտնաթաթերը վկայում էին հասարակ ծագման մասին:
20.10.2014 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
